Դեղաբույսեր
Կապար - Каперсы колючие - Capparis spinosа
Կապարը [Capparis spinosа, (Каперсы колючие)] կապարազգիների ընտանիքին պատկանող կիսաթուփ է` փայտացած հիմնական ցողունով, որից ճառագայթաձեւ տարածվում են մինչեւ 2 մ երկարության հասնող խիտ տերեւապատ ճյուղերը: Կարճակոթուն, ոչ խոշոր, կլորավուն՝ գագաթում սրված տերեւների հիմքում կան փշանման, ծակող (spinosa) տերեւակիցներ: Միայնակ, կարճակոթուն, խոշոր (5-8 սմ տրամագծով) ծաղիկներն աճում են տերեւածոցերից, դրանք սկզբում սպիտակ են, ապա` դեղին կամ վարդագույն: Ծաղկում են մայիս –սեպտեմբեր ամիսներին:
Պտուղը կանաչ գույնի երկարավուն, ձվաձեւ չորս փեղկանի հատապտուղ է, որը պարունակում է բազմաթիվ գորշագույն սերմեր, փեղկը ներսի կողմից վառ կարմրավուն է: Բուժիչ հատկություններ ունեն բույսի բոլոր մասերը, որոնք հավաքում են ծաղկման ողջ ընթացքում:
Կապարը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, կարող է աճել մերկ ժայռերի վրա, սիրում է չոր, շոգ ամայի վայրերը: Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ տարածքներն են, Կենտրոնական Ասիան: Կա կարծիք, որ կապարը շումերական էպոսի հերոս Գիլգամեշի փնտրած «երիտասարդացնող» ծաղիկն է, սակայն այդ բույսը, հավանաբար, ձիակասկենին է: Բոլոր դեպքերում, կապարը մարդկությանը հայտնի, առաջին համեմունքներից է: Մշակվում է Ֆրանսիայի հարավում, Իտալիայում, Դաղստանում,
Միջին Ասիայում, Մարոկոյում, Կալիֆորնիայում եւ այլն: Բույսի բողբոջներից պատրաստում են մարինադներ, պահածոյացնում աղի մեջ կամ` չորացնում: Սերմից ստանում են որակյալ, կարմրավուն բուսայուղ: Կապարի բողբոջն ու բուսայուղը յուրահատուկ համ են հաղորդում մսից ու ձկից պատրաստված ուտեստներին:
Քիմիական բաղադրությունը
Կապարը, հավանաբար, կարելի է դասել Հայաստանի քարքարոտ, աղուտային հողերի վրա աճող ամենաօգտակար բույսերի շարքին: Օրինակ, հայ բուսաբանները գտել են, որ պտուղների 100գ չոր զանգվածը պարունակում է 27000 մկգ յոդ, սա հսկայական հարստություն է, որը կբավարարի թվով 180 չափահաս մարդկանց 1 օրվա պահանջարկը: Այն ավելի շատ է, քան ծովակաղամբում (լամինարիա)` 2500-3600 մկգ, խուրմա՝ 60 մկգ, ընկույզի կանաչ կեղեւ՝ 50 մկգ, ֆեյխոա՝ 20-35 մկգ եւ այլն: Մեր գիտնականները հայտնաբերել են նաեւ պտղում` C վիտամին՝ 136մգ/100գ, ֆերմենտ միրոզին, կարմիր ներկանյութ, թիոգլյուկոզիդներ, ռուտին ստերոիդներ:
Արմատում հայտնաբերվել է գլյուկոզիդ կապարիդին, սերմում` մոտավորապես 35% ճարպայուղ, կեղեւում ու տերեւում` ստախիդրին: Այլ հետազոտողներ հայտնաբերել են պտղում` 22-57% վիտամին C, ստեորիդ փրփրանյութ, մինչեւ 12% շաքարներ, եթերային յուղ, ալկալոիդներ:
Ծաղիկներում ու չբացված բողբոջներում հայտնաբերվել է մինչեւ 0.32% ռուտին, որը պատկառելի թիվ է, 150մգ/100գ ասկորբինաթթու, այսինքն, չափահաս մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկի 200%-ը:
Բույսի տարբեր մասերը պարունակում են կարոտինային նյութեր, վիտամիններ՝ A, E, K, նիացին, ֆոլիաթթու: Բուսական սթիգմա- ու կամպեստերոլներ, որոնք նվազեցնում են խոլեսթերինի պարունակությունը, նաեւ՝ կալիում, կալցիում մագնիում, ֆոսֆոր, սելեն, երկաթ: Շատ է նատրիումը, ավելի քան 2500մգ՝ կապարի 100գ մարինացված բողբոջներում: Իհարկե, նատրիումն անհրաժեշտ է օրգանիզմին՝ ջրային հավասարակշռությունը կարգավորելու համար (քանի որ օրգանիզմը կջրազրկվի), կարեւոր է իմանալ, որ օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 1գ է: Կապարի բացված փեղկիկը հաճախ պատված է լինում ճերմակ փառով, որն ունի աղի, տտիպ, երբեմն նաեւ` թթու համ:
Բուսաբանները բազմիցս նշել են, որ կապարի քիմիական բաղադրությունը թերի է ուսումնասիրված: Համեմատաբար վերջերս պարզվել է, որ կապարը, բացի կվերցետինից, նաեւ այլ ֆլավոնոլ է պարունակում, ընդ որում, ռեկորդային քանակով՝ 135մգ կեմպֆերոլ 100գ հումքի մեջ, ինչը թույլ է տալիս բացատրել բույսից ստացված պատրաստուկների որոշ՝ հատկապես հակաուռուցքային ու ճարպերն այրող ազդեցությունը: Համեմատենք այլ մթերքների հետ. կաղամբ բոստանային՝ 26մգ/100գ, համեմ՝ 13մգ, կանաչ սոխ՝ 10մգ, բրոկոլի՝ 6մգ եւ այլն: Կեմպֆերոլը պինդ, դեղին գույնի բյուրեղ է, հալման ջերմաստիճանը՝ 276-278OC, դժվար է լուծվում ջրում, լավ է լուծվում տաք էթանոլում եւ դիէթիլեթերում: Ունի միզամուղ ազդեցություն: Կազմում է միացություններ երկաթի հետ, որի հետեւանքով խոչընդոտվում է այդ երկու կարեւոր նյութերի յուրացումն մարդու օրգանիզմում, պարունակվում է բազմաթիվ վայրի ու ուտելի բույսերում՝ ազատ վիճակում կամ կեմպֆերոլի գլյուկոզիդի, սոֆորոզիդի, գալակտոզիդի, աֆզելինի, աստրագալինի, կեմպֆերիտրինի կամ կեմպֆերիդի կազմում: Կեմպֆերոլն աղիներում յուրացվելուց 6 ժամ անց այլեւս չի հայտնաբերվում արյան հոսքում, իսկ դրա չնչին մասն անցնում է ոսկրային հյուսվածքի մեջ, ընդ որում, սննդի հետ կանոնավոր ներմուծման դեպքում նկատվում է կեմպֆերոլի պարունակության աճ: Կեմպֆերոլը կանխարգելում է ոսկրերի քայքայումը (Suh KS, et al. Biol. Pharm. Bull. 2009), բարձրացնում է միոցիտների զգայունությունը, այսինքն, մկանային հյուսվածքներն ավելի շատ գլյուկոզա են կլանում ու այն չի վերափոխվում ճարպի: Կեմպֆերոլը խթանում է ինսուլինի ակտիվությունն ու նպաստում է ենթաստամոքսային գեղձի բնականոն գործունեությանը (Jorge AP, Chem. Biol. Interact. 2004):
Գիտնականները կարծում են, որ կեմպֆերոլն ի զորու է «ծրագրավորել» ոսկրածուծի ցողունային բջիջներն այնպես, որ դրանք նպաստեն ոսկրային զանգվածի, այլ ոչ թե ճարպերի գոյացմանը: Նման մեխանիզմի շնորհիվ կանխարգելվում է որոշ տեսակի քաղցկեղային բջիջների բազմացումը (Marfe G, J. Cell Bio Chem. 2009): Կեմպֆերոլն ունի ուղեղի նեյրոնները պաշտպանող հատկություն ու նպաստում է P-450 ցիտոխրոմի քանակի ավելացմանը լյարդում:
Կապարը ժողովրդական բժշկության մեջ
Գալենն ու Դիոսկորիդեսն` իմանալով կապարի վերքամոքիչ եւ այլ բուժիչ հատկությունների մասին, զգուշացրել են, որ բույսը թունավոր է: Իրոք, հաճախ նկատվել են մանր եղջերավոր կենդանիների թունավորման դեպքեր, քանի որ կապարում պարունակվող կապարիդինը ու փրփրանյութերն, իրոք, տոքսիկ նյութեր են: Սակայն բույսի բողբոջներն անվտանգ են մարդու համար, եւ հիմնականում օգտագործվում են որպես համեմունք:
Ծաղիկների հյութը նպաստում է դժվար բուժվող վերքերի ապաքինմանն, արագացնում է մանկական դիաթեզի բուժման ընթացքը:
Ըստ Մխիթար Հերացու, հայերն արմատի կեղեւից ստացված պատրաստուկներով բուժել են ստամոքսի ու լյարդի հիվանդությունները: Հայ բուժարարներն օգտագործել են կապարի արմատի մանրացրած, տրորած կեղեւը բրուցելոզի հետեւանքով առաջացող հոդացավերի նվազեցման նպատակով:
Ճյուղերի կեղեւի եփուկը նվազեցնում է քոսը, դրա փոշին օգտագործում են որպես մանրէասպան միջոց, նաեւ մշակում են վերքերը: Կապարը կիրառվում է ստենոկարդիայի, պարալիչի, դեղնախտի, լյարդի ու փայծաղի հիվանդությունների, մրսածության հետեւանքով առաջացած մկանների ու հոդերի ցավերի դեպքում:
Տերեւի թուրմն օգտակար է շաքարային դիաբետի, սերմը՝ գլխացավի ու միգրենի ժամանակ: Ճյուղի եւ տերեւի եփուկը կամ թուրմը լավացնում են ախորժակը: Պտուղները կիրառվում են վահանագեղձի հիվանդությունների (հուսալի են միայն փորձ ունեցող էնդոկրինոլոգի նշանակած բաղադրատոմսերը), թութքի, մետեորիզմի դեպքում:
Բողբոջներն ունեն բարերար ազդեցություն սրտանոթային համակարգի վրա, ստացված պատրաստուկներն ամրացնում են արյունատար անոթները, նպաստում են դրանց պատերի ճկունության բարձրացմանը: Իջեցնում են արյան ճնշումը, սակայն մեծ քանակների դեպքում կարող է նկատվել հակառակ ազդեցություն (նատրիումի առատության հետեւանքով), լավացնում են արյան շրջանառությունը վերջույթներում եւ ակտիվացնում երակների փականների աշխատանքը վարիկոզի դեպքում:
Բողբոջի թուրմը կամ եփուկն ակտիվացնում է արյան շրջանառությունը մաշկի արյունատար մազանոթներում, որի շնորհիվ կանխարգելվում են ակնեն ու մաշկի ծերացման ընթացքը:
Գիտական հետազոտություններ
Պարզվել է, որ կապարը կարգավորում է գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, սակայն դրա պատրաստուկները չի կարելի համատեղել հակադիաբետիկ դեղորայքի հետ: Կեղեւում ու տերեւում հայտնաբերված ստախիդրինը շրջափակում է շագանակագեղձի չարորակ ուռուցքի տարածումն ու տրոհում է քաղցկեղի բջիջները: Կապարի ծաղկաբողբոջը լավացնում է մարսողությունը, դրա մեջ պարունակվող բջջանքն ունի մաքրող հատկություն. Ուսումնասիրողները պարզել են, որ նվազում է հաստ աղու քաղցկեղի զարգացման հավանականությունը: Իտալացի գիտնականները կարծում են, որ կապարը լավագույն համեմունքն է մսակերների համար: Հետազոտվել է, կապարի արմատի կեղեւի եփուկի ու ոգեթուրմի ազդեցության ոլորտը. այն բարձրացնում է արյան մակարդելիությունը, ավելացնում է թրոմբոցիտների քանակն արյան մեջ, որի շնորհիվ կեղեւն օգտագործվում է թրոմբոցիտոպենիայի (թրոմբոցիտների սակավություն) բուժման համար նախատեսված դեղորայքում: Կապարը, որպես բաղադրամաս, կիրառվում է լյարդի բուժման համար նախատեսված դեղորայքի (օրինակ Лив-52) մեջ:
Դեղատոմսեր
Ստենոկարդիա, դեղնախտ. կապարի արմատի կեղեւը չորացրեք, 2 թ.գ. լցրեք 200մլ ջրի մեջ, 10-15 րոպե եռացրեք փակ տարայում, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ:
Քոս. վերոգրյալ եփուկով շփեք մաշկը:
Թութք. կապարի պտուղը չորացրեք, մանրացրեք, 1 թ.գ. 3-4 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ, 2 ժամ թրմեք փակ տարայում, քամեք:
Խմեք 1-2 ճ.գ. (կախված քաշից), օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Շաքարային դիաբետ, շագանակագեղձի բորբոքում. կապարի մատղաշ ճյուղերն ու տերեւը չորացրեք, մանրացրեք, 1 ճ.գ. 4-5 րոպե եփեք 200 մլ ջրում, 2 ժամ թրմեք փակ տարայում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ.՝ օրը 3-4 անգամ:
Իշիաս. կապարի մատղաշ, թարմ ճյուղերն ու տերեւն աղացեք, ավելացրեք ձիթապտղի յուղ (10:1), դրեք թրջոց:
Զգուշացում
Կապարի բոլոր մասերը պարունակում են կենսաբանորեն ակտիվ նյութեր: Պահպանեք չափաբաժինները, մշտապես խորհրդակցեք բժշկի հետ:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն